Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գնացե՛ք Վերնիսաժ

Գնացե՛ք Վերնիսաժ
27.01.2024 | 19:20

էդպես լավ չի...

Մտեք Վերնիսաժ, Արարատ ու Մասիս նկարողներին տուգանեք ու վերջին զգուշացումը տվեք:

Իսկ Արագած վրձնողներին խրախուսեք գումարով։

Դմբոներ:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 4231

Մեկնաբանություններ